Գրում եմ՝ հայտարարագիր լրացրած 20 062 քաղաքացի ստացել է 1 մլրդ 811 մլն դրամ սոցկրեդիտ, և դրան 800-1000 մարդ է դրական արձագանքում. Փաշինյան

Գրում եմ, որ 2025 թ․ հունվարից ի վեր համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի արդեն իսկ ստացել է 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, միջինում՝ 90 հազար դրամ, և դրան 800-1000 մարդ է որևէ դրական արձագանք տալիս։ Այդ մասին սոցցանցում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չե՞ք ստացել, ժողովուրդ ջան։ Գրե՛ք, որ ստացել եք, բարձրաձայնեք, որ ուրիշներն էլ ստանան։
Թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցի՜ն, որ իրենց թալանածն անձեռնմխելի պահեն, դուք էլ մոդային եք հետևում։ Փոխարինե՛նք մոդան նորակերտ պետականությամբ»,- նշել է նա։

Related posts

Ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի. ԱԺ հայտարարություն

Իրանական ծագման որոշ ապրանքներ Հայաստան կներմուծվեն առանց մաքսատուրքի

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ