Գրանցվել է 628 դեպք, որից 162-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Փետրվարի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 628 դեպք, որից 162-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Մասնավորապես, գրանցվել է՝ հրդեհի՝ 57, փլուզման, թունավորման՝ 3-ական, կենսապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու՝ 2-ական, քարաթափման՝ 12, առատ ձյան, ինքնասպանության փորձի՝ 4-ական, ձնաբքի՝ 7, մերկասառույցի՝ 16, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 56, կեղծ ահազանգի՝ 8, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 177, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 20, հրդեհի կեղծ կանչի՝ 19, 238 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 207 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 307 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 230 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 88, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 9 մարդ:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ