Գտնվելով շփման գծին հնարավորինս մոտ` Եվրամիության առաքելությունը ցրում է կեղծ լուրերը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը հերթական անգամ արդարացնում է մանդատը, X-ի իր էջում հրապարակելով ԵՄ առաքելության հայտարարությունը՝ գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Ըստ նրա՝ գտնվելով տեղում` շփման գծին հնարավորինս մոտ, Եվրամիության առաքելությունը ցրում է կեղծ լուրերը և անաչառ տեղեկություն է տրամադրում միջազգային հանրությանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը երեկվանից կեղծ լուրեր է տարածում, թե իբր Հայաստանի զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում ակտիվ տեղաշարժեր են, անձնակազմի, զրահատեխնիկայի կուտակումներ: ՀՀ ՊՆ-ն քիչ առաջ հայտարարությամբ հերքեց Ադրբեջանի ՊՆ կողմից տարածվող տեղեկությունները:

Related posts

Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին

Սուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել է քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դի

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում