Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր` Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները, որոնք հիմնված են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա: Համոզված եմ, որ թուրքմենա-հայկական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ և խորանալ փոխշահավետ համագործակցության ոգով՝ ի շահ մեր բարեկամ երկրների և ժողովուրդների:

Օգտվելով այս հաճելի առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ՝ հանուն Հայաստանի բարեկամ ժողովրդի խաղաղության, բարեկեցության և բարգավաճման»։

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները