Գումար չունենալու պատճառով ոչ մի բուժառու դուրս չի մնում կաթվածի անդառնալի հետևանքները կանխող բուժսպասարկումից․ Անահիտ Ավանեսյան

«Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածը, ցավոք, մեզանում ամենահաճախ հանդիպող ախտորոշումներից է»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս հիվանդության դեպքում ծառայությունները մատուցվում են պետական պատվերի շրջանակներում. այսպիսով` գումար չունենալու պատճառով ոչ մի պացիենտ, անկախ սոցիալական խմբի պատկանելիությունից, դուրս չի մնում կաթվածի անդառնալի հետևանքները կանխող բուժսպասարկումից: Ծրագրում ընդգրկման հիմք է հանդիսանում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումը` գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 0-24 ժամերի ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը: Միայն 2024 թվականին մատուցվել է 789 ծառայություն` 1,7 մլրդ դրամ փոխհատուցմամբ: Ծրագրի ներդրումից ի վեր մատուցվել է 3573 ծառայություն, որի համար պետական բյուջից հատկացվել է 7.4 մլրդ դրամ: Շատ կարևոր եմ համարում, որ կյանք փրկող այս ծրագիրը հասանլի լինի նաև մարզերում: Երևանյան 4 բժշկական կենտրոններից բացի ծրագիրը գործում է նաև Գյումրիի և Վանաձորի բժշկական հաստատություններում: Մեր նպատակն է այս ծառայության առաջնակի հատվածը հասանելի դարձնենք նաև մյուս մարզերում: Նման ծրագրերը հնարավոր են դառնում բոլորիս վճարած հարկերի շնորհիվ»,- գրել է նա:

Related posts

Վերջին 3 օրերին վրացական Գեզի մաքսակետից դուրս է եկել և Վերին Լարս է գնացել կոնյակով բեռնված 69 բեռնատար

Այս անգամ մեդիատեռորիստների ձեռքերը հասել են ֆրանսիական մամուլին. Վահագն Ալեքսանյան

Ֆրանսիական ընկերության կողմից իբրև թե Հայաստան տեղափոխված միջուկային վառելիքի թափոնների վերաբերյալ հոդվածը ապատեղեկատվություն է. ՇՄ նախարարություն