Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածներում երթևեկությունն իրականացվելու է անկանգառ ռեժիմով

Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոտրանսպորտային ճանապարհի Գուդաուրի (Փոստ)-Կոբիի հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը, այլ տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Գուդաուրի (Փոստ)-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածներում երթևեկությունն իրականացվելու է անկանգառ ռեժիմով: Գուդաուրի (Փոստ)-Կոբի հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ձյունահյուսից պաշտպանող թունելներով, իսկ նշված թունելների շրջանցիկ ճանապարհներով երթևեկությունն արգելված է։ Առաջին թունելի շրջանցիկ ճանապարհով երթևեկությունը թույլատրվում է առաջին պարբերությամբ սահմանված ռեժիմով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավտոմեքենաների նշված ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ։

 

Related posts

Ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ, հակառակ դեպքում Ադրբեջանը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին իրենց զինծառայողի կորելու մասին. Ռուբինյան

Հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր