Գորշ արջերի՝ համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերը ՇՄՆ ուշադրության կենտրոնում են

Գորշ արջերի՝ համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերը գտնվում են Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։
Այս ընթացքում տարվել են աշխատանքներ՝ հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ։ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից իրականացվել են արջերի տարածվածության ու թվաքանակի հաշվառման, արջերի կողմից սպառնացող վտանգի գնահատման ուսումնասիրություններ։
Շրջակա միջավայրի նախարարությունը առաջիկայում խնդրի շուրջ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ընդլայնված քննարկում կհրավիրի՝ քննարկելու արջերի առանձին առանձնյակների վարքը և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգը մեղմելու եղանակներ։
Մարդու կողմից բնության վրա ճնշում գործադրելու հետևանքով վերջին ժամանակներում սրվել է մարդ-վայրի բնություն կոնֆլիկտը, սակայն ընդունված ցանկացած որոշում պետք է նախևառաջ բխի բնապահպանական շահից:

 

Related posts

Շիրակի մարզի ընտրական քարտեզը. որտեղ էին ամենաակտիվ և ամենապասիվ ընտրողները

Ավստրիան Հայաստանի կողքին է. կանցլերը՝ Փաշինյանին

50 միլիոն եվրո` Եվրամիությունից ՀՀ-ին