Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցությունը չի տուժի սանձազերծված ագրեսիայից

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը և Սյունիքի մարզում առողջապահական ծրագրերի իրականացմանն ուղղված հանդիպումը կայացել է, սակայն այլ ձևաչափով։
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի, Վիենի քաղաքապետ, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Տիերի Կովաքսի և Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցի հետ քննարկել է ոչ միայն քույր քաղաքների, այլև ֆրանսիական Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի և Սյունիքի մարզի միջև հետագա համագործակցությունը։
Նշվել է, որ այսուհետև առողջապահությունը, որպես սոցիալական կարևորագույն ոլորտներից մեկը, ներառված կլինի փոխգործակցության ծրագրերում։ Խոսվել է նաև Գորիսի պոլիկլինիկային ուղղված ֆինանսական աջակցության մասին։
Առաջիկայում կստեղծվի աշխատանքային խումբ, որը, վերհանելով խնդիրները, կմշակի ավելի երկարատև և մասշտաբային համագործակցության փաթեթ։
Պաշտոնյաներն այցելել են Երևանի բժշկական կենտրոններից մեկում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով բուժում ստացող անձանց, մաղթել շուտափույթ ապաքինում։
Արտակ Ջումայանը շնորհակալություն է հայտնել դեսպան Անն Լույոյին և ֆրանսիացի գործընկերներին իրենց հանձնառության և գործադրած ջանքերի համար։

Related posts

Ադրբեջանով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան են ուղարկվել պարարտանյութ և անտրացիտ

ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

2026-ին քարսիթ չունենալու մասով շուրջ 5500 վարչական արձանագրություն է կազմվել, որը կրկնակի ավելի է նախորդ տարվանից