Գյումրու մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 17-ին` ժամը 12:00-22:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մազմանյան, Ջիվանի, Հանեսօղլյան, Աճեմյան, Ղարիբջանյան, Աթոյան, Շահումյան, Աղյուսի, Լալյան, Տերյան, Մայակովսկի, Ղորղանյան, Հակոբյան, Չերազ, Թումանյան, Գայի, Սահմանապահների, Օզանյան, Նալբանդյան փողոցների, Արագած, Մսի Կոմբինատ թաղամասերի, Ղարսի, Տեր Գաբրիելյան, Ղարիբջանյան խճուղիների, 104 տնակային տարածքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Related posts

Համբարձում Մաթևոսյանն ու Մոնիկ Բարբյուն քննարկել են COP17-ի օրակարգը

Կոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան

Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները