Գյումրու Բժշկական կենտրոնի բաժնի վարիչը կալանավորվել է

Գյումրու բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժնի վարիչը կալանավորվել է։ Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը 2 ամսով»,- ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Նախօրեին տեղեկացրել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է Գյումրու բժշկական կենտրոններից մեկի բաժնի վարիչը ապօրինի վարձատրություն ստանալուց անմիջապես հետո իրականացված քննչական գործողության ընթացքում։

Related posts

Արարատ Միրզոյանը և Քրիս Ֆերնը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Չեմ տեսնում Թուրիքիայից վտանգ ՀՀ ինքնիշխանությանը. Ալեն Սիմոնյանը՝ 102-րդ ռազմաբազայի դուրս գալու մասին