Գյումրու «Արաքս» հյուրանոցի մոտ պատ է փլուզվել․ աշխատակիցն արգելափակվել է փոսում

Ապրիլի 20-ին, ժամը 12։43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Արաքս» հյուրանոցի մոտակայքում գտնվող տներից մեկի պատը փլուզվել է. կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շիրազի փողոցի 28/2 հասցեի դիմաց փոսի (մոտ 1.5 մետր) մեջ շինարարական աշխատանքներ իրականացնելիս տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով Մ. Կ.-ն (ծնված 2000 թ.) արգելափակվել է փոսում:

Փրկարարները տուժածին դուրս են բերել փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Related posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Իլոն Մասկը ներողություն է խնդրել Թրամփի մասին իր գրառումների համար. BBC

Լիլիթ Աղեկյանը նշանակվել է Գյումրիի քաղաքապետի խորհրդական