Գյումրիում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները Գյումրու հանրային սննդի օբյեկտներից մեկում  (ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկ 43/2) իրականացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝
  • պատերի մակերևույթները չեն ունեցել հարթ մակերես, եղել են մրոտ, ոչ նորոգ վիճակում, որոշ հատվածներում առկա են եղել անհարթություններ, քերծվածքներ, ճաքեր, ինչի պատճառով հնարավոր չի եղել հեշտությամբ մաքրել և ախտահանել,
  • առաստաղը եղել է ոչ նորոգ, մրոտ, առկա են եղել կեղտի կուտակումներ, մասնիկների թափվելու վտանգ,
  • դուռը պատրաստված չի եղել չներծծվող նյութերից,
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները, աշխատանքային սեղանները,
  • մսի մասնատման համար նախատեսված կոճղը գտնվել են ոչ նորոգ վիճակում,
  • չեն եղել բավարար քանակությամբ լվացարաններ և ձեռքերի չորացման համար հիգիենիկ սարքեր,
  • չի եղել հանդերձարան անձնակազմի համար:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Related posts

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ. Պապիկյան

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ուկրաինական դրոնները հարձակվել են Wildberries-ի պահեստների վրա Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում