Գյումրիում պшյթյուն է տեղի ունեցել «Avatr» մակնիշի ավտոմեքենայում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից

Այսօր՝ օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի 77/7 հասցեում՝ «Շիրակ մոլ»-ի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ լիցքավորման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել Շիրակի մարզի բնակիչ 53-ամյա Հովհաննես Խ․-ի կողմից կայանված «Avatr» մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով այն բռնկվել է, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի 100 մետրից։

Հրշեջ փրկրարաները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը։

Ըստ նախնական տեղեկությունների պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Պարեկային ծառայությունը պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Գարեգին Խ․-ին։

Related posts

«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ Փաշինյան

Ժողովրդի ցուցաբերած աջակցությունը հարկավոր է արդարացնել. Պուտինը՝ Պետդումայի ընտրության մասին

Հայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան