Գյումրիում ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել

Օգոստոսի 5-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ Ավտոկայան բանավանի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ պահում, պատրաստում և օգտագործում է մարիխուանա:
Նույն օրը նա բերման ենթարկվեց բաժին: Անձնական խուզարկությամբ նրա գրպանններից հայտնաբերվեցին պոլիէթիլենային տոպրակներ՝ 93 և 74 գրամ կանեփանման զանգվածով:
Ըստ նրա` հայտնաբերվածը կանեփի զանգված է, որն իբր հավաքել էր Ղարիբջանյան գյուղի մոտակա դաշտերից՝ անձամբ օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կնվազի

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են