Գյումրին ունի իր առաջատար սուսերամարտիկը

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայության ներքո գործող Գյումրու սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սաներից Արտյոմ Խալաթյանը լավ արդյունք է ցույց տվել Բաթումում կայացած միջազգային մրցաշարում ու կարողացել է մտնել առաջատար ութնյակ: Նա մինչ այդ էլ Հայաստանի պատանեկան առաջնությունում խոցասուսեր զենքաձեւում դարձել էր արծաթե մեդալակիր ու ահա  իր հաջողությունը վերահաստատում է միջազգային ստուգատեսում: Նրանից մեծ սպասելիքներ ունի մարզադպրոցի տնօրեն Արթուր Խաչատրյանը:

 

 

Related posts

Այսօրվա համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին. Ալեն Սիմոնյանի ելույթը

1500 վարույթ, 80%-ը՝ ֆիզիկական անձանց դեմ

Հնդկաստանի վարչապետը բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջը