Գլոբալ ֆորումի մասնակից գիտնականները հանդես են եկել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ համատեղ դատապարտող հայտարարությամբ

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ցեղասպանագետները և մասնակից գիտնականները հանդես են եկել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ համատեղ դատապարտող հայտարարությամբ:

«Ադրբեջանի կառավարության գործողությունները ցեղասպանության վտանգ են ներկայացնում տարածաշրջանի հայերի համար։ Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին և կառավարություններին ապահովել մարդկանց և ապրանքների ազատ մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Այս մտահոգությունները բարձրացվում են Ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային գլոբալ ֆորումին մեր մասնակցության համատեքստում, որի ընթացքում մենք իմացանք Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի այս ակտերի մասին»,- նշվում է հայտարարությունում։

Related posts

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասին

Սրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէ