Գերմանիայում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից, կան զոհեր. DPA

Երկաթուղային վթար Գերմանիայում: Երկրի հարավ-արևմուտքում ուղևորատար գնացքի երկու վագոն դուրս է եկել գծերից, որի հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, երեք մարդ զոհվել է, այդ թվում՝ գնացքի մեքենավարն ու երկաթուղային աշխատողը, ավելի քան 50-ը վիրավորվել են: Նրանցից մի քանիսի վիճակը ծանր է:

DPA գործակալության տվյալներով՝ միջադեպի ժամանակ գնացքում եղել է մոտ 100 մարդ:

Վթարի պատճառը դեռևս անհայտ է: Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ դա կարող էր լինել փոթորիկի պատճառով երկաթուղու գծերի վրա ընկած ծառի կամ սողանքի հետևանք։

Related posts

Քուչակ-Ապարան ճանապարհին 5 մարդու մահվան պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրվել է 231 տեսախցիկ․ Գալյան

Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա