Գերազանց ատեստավորված փրկարարն այսօր ստանում է շուրջ 557 հազար դրամ դրամական բավարարում․ նախարար

Փրկարար ծառայության նյութատեխնիկական հագեցվածության առումով ծառայության հաշվեկշռում առկա և հնամաշ հրշեջ-փրկարարական մեքենաները փոխարինվելու են նորերով։ Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Ըստ հաստատված ծրագրերի՝ ձեռք է բերվելու շուրջ 90 հրշեջ-փրկարարական ավտոմեքենա և հատուկ տեխնիկա։ Փրկարար ծառայությանն արդեն իսկ մատակարարվել են մարտական հանդերձանք և փրկարարական գործիքներ։ Զարգացման մեր տեսլականն այս ծառայության մասով քաղաքացուն առավել օպերատիվ արձագանքելու նպատակն է, իսկ փրկարարը պետք է ունենա դրան համահունչ աշխատանքային պայմաններ»,-նշել է նախարարը։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ այս համատեքստում ընթացիկ տարում ակտիվորեն շարունակվել է փրկարարների ատեստավորման գործընթացը։
«Մինչ այս պահը ատեստացիայի բոլոր փուլերը հաղթահարել են 943 ծառայողներ։ Համակարգում գերազանց ատեստավորված փրկարարն այսօր ստանում է շուրջ 557 հազար դրամ դրամական բավարարում՝ նախկին շուրջ 297 հազար դրամի փոխարեն»,-ասել է նա։

Related posts

Ռուսաստանը և Ուկրաինան «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. իրազեկում