Գարեգին Նժդեհի արձանի մոտից դեպի ԱԳՆ. երթ Երևանում

Ազգային ժողովրդավարական բեւեռի անդամներն այսօր Մինսկի խմբի երկու համանախագահների այցի առիթով իրականացրին երթ՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտից դեպի Արտաքին գործերի նախարարություն, որտեղ ժամը 11-ին նախատեսված էր Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը նախարարության ներկայացուցիչների հետ։
Բեւեռի անդամները նամակ-հայտարարություն հանձնեցին ԱԳՆ-ին, որպեսզի վերջիններս այն փոխանցեն համանախագահներին։

Related posts

Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիրներ

Բայրամովը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ

«Մենք» նախաձեռնությունը և «Սպորտ մեդիա» մարզական լրագրողների հայկական ասոցիացիան միավորեցին ազգերին՝ ֆուտբոլի լեզվով