Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզում

Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սիվաշական ավան, 3-րդ մաս, Տավրոս, Տարոն 1, 2, 3, 4 թաղամասերի, Սարի թաղ թաղամասի, Բազում և Դարպաս բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Related posts

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

«Յոթ աստիճան». տարիների փորձը՝ մեկ գրքում

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան