Գազաբալոնային սարքավորումների տեղադրման լիցենզիաներ են տրամադրել ևս 4 կազմակերպության

2022 թ․ մարտի 15-ին Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիաներ են տրամադրվել ևս 4 կազմակերպության, որից երկուսը Երևանում, մեկական՝ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։

Ավելի վաղ 5 կազմակերպություն ևս ՏԿԵ նախարարության կողմից ստացել էր համապատասխան լիցենզիա։

Այս պահին հանրապետությունում գործում է 9 լիցենզավորված կազմակերպություն։

Գործընթացը շարունակվում է։ ՏԿԵ նախարարությունը հորդորում է ոլորտում գործունեություն ծավալած մյուս ընկերություններին ևս ակտիվություն ցուցաբերել, դիմել լիցենզիա ստանալու համար, իսկ վարորդներին՝ հնարավորինս արագ իրականացնել գազաբալոնների վկայագրում, կամ ճնշափորձարկում։

Արդեն իսկ լիցենզավորված ընկերությունների տվյալները` այստեղ:

Related posts

Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել