Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով

Դատարանը հրապարակել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ իր որոշումը։ Ըստ այդմ՝ կալանքը երկարաձգվել է 3 ամսով: Ծառուկյանի գործով հանրային մեղադրողը դատարանից պահանջել է ևս 3 ամսով երկարաձգել նրա նկատմամբ ընտրված կալանքը:

Հիշեցնենք՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել էր առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով: Դատարանը բավարարել էր նրան 2 ամսով կալանավորելու միջնորդությունը:

Հիշեցնենք նաև՝ ՔԿ-ում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում միաժամանակյա խուզարկություններ էին կատարվել, ինչից հետո առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել էին։

Related posts

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն

Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

Պեկինը դատապարտել է Կուբայի դեմ ամերիկյան պատժամիջոցները, որոնք ազդել են չինական երկու ընկերության վրա