Բրյուսելյան հանդիպմանը կքննարկվեն նաև ԼՂ հայերի անվտանգությանն ու հումանիտար վիճակին վերաբերող հարցեր. ԵՄ պաշտոնյա

Բրյուսելում վաղը կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը կքննարկվեն նաև Ղարաբաղի հայերի անվտանգությանն ու հումանիտար վիճակին վերաբերող հարցեր, «Ազատությանը» հայտնել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ բրյուսելյան հանդիպումները մյուս ձևաչափերին չեն հակասում:

«Մեր համոզմամբ` առաջնորդների մակարդակով հանդիպումները առանցքային նշանակություն ունեն խաղաղ կարգավորումն առաջ մղելու և նոր բախումներից խուսափելու համար», – ընդգծել է եվրոպացի դիվանագետը։

Ըստ նույն աղբյուրի` հանդիպմանը կքննարկվեն օրակարգի բոլոր հարցերը, այդ թվում՝ մարդասիրական խնդիրները, սահմանի դելիմիտացիան, խաղաղության համաձայնագիրը, Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացումը։

Վերջին անգամ այս ձևաչափով առաջնորդները հանդիպել էին երկու ամիս առաջ՝ վերահաստատելով հանձնառությունը միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ:

Related posts

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան

Հանդիսավոր շքերթ Մոսկվայում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին

Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու համար