Բրյունետի Future Lover-ն ամենադիտված տեսահոլովակն է

Եվրատեսիլի YouTube-յան ալիքում հրապարակվել է այս տարվա տեսահոլովակների թոփ 20-յակը. Հայաստանը ներկայացնող Բրյունետի տեսահոլովակն առաջին տեղում է:

Մայիսի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի պատվիրակ Բրյունետի առաջին փորձը` եվրատեսիլյան մեծ բեմում:
Ավելի վաղ հրապարակվել է Հայաստանի պատվիրակ Բրյունետի տեսահոլովակը: Մրցութային երգը կոչվում է Future Lover: Հեղինակը հենց երգչուհին է: Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը:
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում:

Կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:

Related posts

Կոտայքում այս տարի նախատեսված են մոտ 30 կմ ճանապարհահատվածների նորոգման աշխատանքներ

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Իլոն Մասկի հետ կնքված պետական պայմանագրերը և սուբսիդիաները գնահատում կանցնեն. Թրամփ