ԲՏԱ նախարարն ու ՀԾԿՀ նախագահը քննարկել են էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացումն ապահովող ռազմավարություններին առնչվող հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 13-ին ընդունել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացումն ապահովող ռազմավարություններին, դրանցից բխող ուղղություններին և անհրաժեշտ միջոցառումներին, այդ թվում՝ օրենսդրական բարեփոխումների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։

էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացման քաղաքականության և կարգավորման գործառույթների փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են կազմակերպել պարբերական հանդիպումներ, ձևավորել երկկողմ մասնագիտական աշխատանքային խմբեր, իրականացնել ոլորտի զարգացման շարունակականությանը նպաստող անհրաժեշտ քայլեր։

Related posts

ՀՌՀ-ն տուգանել է 6 ռադիոընկերության

Կենդանիների խնամքի սրահից 50 հազար դրամ են հափշտակել․ կասկածյալը ձերբակալվել է

Մերցը չեղարկել է Թրամփի հետ նախատեսված հեռախոսազրույցը՝ AfD-ին նրա շնորհավորական գրառումից հետո