Բողոքի ակցիաների ֆոնին Վրաստանի խորհրդարանում քննարկվում է օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը

Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում քննարկվում է օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը:

Միաժամանակ խորհրդարանի շենքի դիմաց, ինչպես նաև երկրի այլ քաղաքներում շարունակվում են բողոքի ակցիաները: Խորհրդարանի հարակից տարածքում՝ Ճիճինաձե փողոցում, ցույցի մասնակիցների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։

Հանրահավաքի մասնակիցների խոսքով՝ իրավապահները փորձում են ստիպել նրանց լքել Ճիճինաձեի փողոցը՝ փոխանցում է 1tv.ge-ն:

«Կարծում եմ՝ երեկ հանրությունը համոզվեց, որ կա քննարկումը գոռգոռոցներով փակելու փորձ։ Մենք այժմ ապատեղեկատվության գրոհ ենք նկատում վրացական հասարակության վրա, որտեղ մինչ օրս փորձում են կարգախոսներով, լոզունգներով և դոգմաներով ճնշել ողջախոհությունը»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ փաստարկ ներկայացնելու փոխարեն կարծիքը հանրությանը վաճառվում է որպես փաստարկ: «Այն, ինչ մենք լսում ենք, թե դա ռուսական օրենք է և այլն, բոլորը դոգմատիկ դատողություններ են, երբ փաստարկներ չկան»,- նշել է Պապուաշվիլին:

Նա հավելել է, որ վրաց ժողովրդի կարծիքն ավելի կարևոր է, քան թե ինչ են ասում տարբեր ուժային կենտրոնների ներկայացուցիչները:

Related posts

Գևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթությունները

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ե՛վ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն մեզ հավասարապես պետք են այնքան ժամանակ, մինչև մեր հանձնառությունը՝ այլընտրանքներ ձևավորելու, կատարած կլինենք. Փաշինյան