Բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարունակել զարգացնել ԵԱՏՄ-ն. Պեսկով

Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունն անդամ երկրներին տալիս է համախառն ներքին արդյունքի նկատելի աճ։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանը կարող է դադարեցնել իր մասնակցությունը ԵԱՏՄ-ին։

Նա ընդգծել է, որ «բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարունակել զարգացնել ԵԱՏՄ-ն»։

«Ընդհանուր առմամբ, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացը ինքնին շատ հաջող է՝ ապահովելով զարգացում անդամ երկրների համար»,- պարզաբանել է Պեսկովը։ «Մասնակից երկրները դա գիտեն, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում բավական նկատելի է»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Related posts

Ժամանակակից 8 շարժական թվային ռենտգեն սարքավորում` մարզային բուժհաստատություններին. որ ԲԿ-ներն են համալրվել

Իսրայելը սարսափելի գին վճարեց Իրանի դեմ ագրեսիայի համար․ Փեզեշքիան

Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության դադարեցման համար