Բնակելի ավան Գյումրիում՝ արցախցի ընտանիքների համար

Նախապատրաստական աշխատանքեր են ընթանում Հայաստան համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնին ընդառաջ: Այն տեղի կունենա նոյեմբերի 28-ին՝ «Քեզ համար Հայաստան» կարգախոսով: «Հեռուստամարաթոն-2024»-ին կներկայացվեն երկու լայնամասշտաբ նախագծեր, որոնք կիրականացվեն 2025-2026թթ-ի  ընթացքում դրանք են՝  44-օրյա պատերազմում հենաշարժողական խնդիրներ ստացած, հայրենիքի պաշտպանության ժամանակ վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց ու նրանց ընտանիքների համար բնակելի ավանի կառուցում Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում՝ «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ, ինչպես նաեւ  Արցախի մշակութային ժառանգության կենտրոնի և արցախցի գորգագործների ընտանիքների համար բնակելի ավանի կառուցում Գյումրիում: Հիշեցնենք, որ հիմնադրամը Գյումրու Մուշ թաղամասում կառուցած շենքերին կից տարածքում է նախատեսում Արցախից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ծրագրի իրականացումը: Այն, ըստ նախնական տվյալների, կծառայի շուրջ 14  ընտանիքների:

Related posts

ՊԵԿ նախագահը Հայկական տնտեսական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան․ նոր հորիզոններ են բացվում Հայաստանում արբիտրաժի և հաշտարարության զարգացման համար

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել