Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջազգային, տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

Զրույցի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում իրադարձությունները, մասնավորապես` Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև սևծովյան հացահատիկային գործարքի վերականգնումը, Սև ծովում անվտանգությունը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը:

Related posts

Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի. ԱԺ-ն կողմ քվեարկեց գլխավոր դատախազի միջնորդագրին

Վարչապետն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին

Դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր. ՔԿԾ