Բժշկի, բուժքրոջ, բուժակի և առողջապահության համակարգի յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքն անգնահատելի է.Արմեն Իսահակյան

Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ:

Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ բուժաշխատողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա առթիվ։

Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու ձեր ամենօրյա պատասխանատու, նվիրական և մարդասիրական աշխատանքը։ Դուք այն մարդիկ եք, ովքեր մասնագիտական գիտելիքներն ու փորձը միավորում են հոգատարության, համբերության և մարդկային ջերմության հետ՝ ամեն օր պայքարելով մարդկանց առողջության և կյանքի համար։

Բժշկի, բուժքրոջ, բուժակի և առողջապահության համակարգի յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքն անգնահատելի է։ Ձեր նվիրվածության շնորհիվ հազարավոր մարդիկ ստանում են անհրաժեշտ օգնություն, վերականգնում առողջությունը և նոր հույս գտնում։

Գյումրու բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին մաղթում եմ ամուր առողջություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ, ընտանեկան երջանկություն և խաղաղություն։ Թող ձեր պատասխանատու աշխատանքը միշտ արժանանա բարձր գնահատանքի, իսկ յուրաքանչյուր օրը լի լինի հաջողություններով ու երախտագիտությամբ։

Շնորհավոր Բուժաշխատողի օրը։»

Հարգանքով՝
Արմեն Իսահակյան
Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն

Related posts

Տեղի է ունեցել Հայաստանի և Կոսովոյի վարչապետների հանդիպումը

Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը