Բժիշկներին չհաջողվեց փրկել Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարից տուժածներից ևս մեկի կյանքը

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը կայուն ծանր է, բարելավում է նկատվում: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքներում բուժում ստացող 3 տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն կամ միջին ծանրության:

Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել վթարի հետևանքով տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու կյանքը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բժիշկներին չի հաջողվել փրկել Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարից տուժածներից ևս մեկի կյանքը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 00:27-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով զոհվել էր 11 քաղաքացի:

Related posts

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ

Վերահաստատում եմ Ձեզ ուղղված հրավերս՝ այցելելու Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Դանիայի վարչապետին

Գործադիրը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը