Բժիշկներին հաջողվել է կայունացնել Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը, որը վատթարացել էր կորոնավիրուսի պատճառով․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել տիկին Ռիտա Սարգսյանի առողջական վիճակի մասին։

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն այս օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեր համաքաղաքացիներից, որոնք հետաքրքրվում և մտահոգ են տիկին Ռիտա Սարգսյանի առողջական վիճակով:

Գրասենյակը շնորհակալություն է հայտնում նրանց բոլորին և տեղեկացնում, որ կորոնավիրուսի պատճառով վատթարացած տիկին Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել, փառք Աստծո, սակայն վիճակը դեռևս մտահոգիչ է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Related posts

Ադրբեջանական ոստիկանության անպատժելիության գինը

«Արդեն տարօրինակ չէ, որ Ռոբերտ Քոչարյանի շրջապատում գտնվող իրավաբանները, նրա պատգամավորները կեղծում են»․ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՌԴ նախագահին