Բեռնատարն ընկել է շինարարական փոսը․ կա տուժած

Հունվարի 17-ին՝ ժամը 11:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ՆորքՄարաշ թաղամասում՝ Գ. Հովսեփյան փողոցի թին 24/30 հասցեի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան ընկել է փոսը, վարորդն արգելափակվել է․ ավտոմեքենայից ծուխ է նկատվում: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ KamAZ մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Բ․ Ա․, ծնված 1986 թ.) ընկել է շինարարական փոսը (մոտ 12 մ ). հրդեհի նշաններ չկան:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից:

Փրկարարները Բ. Ա․-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում