Բենզինի գինը ՀՀ-ում բարձր է, որովհետև հիմա մենք բենզին ներկրում ենք ԵՄ-ից. ՄՊՀ նախագահ

Բենզինի գինը Հայաստանում բարձր է, որովհետև հիմա մենք բենզին ներկրում ենք Եվրոպական միությունից: Այս մասին Ազգային ժողովի՝ մայիսի 27-ի նիստին ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ արձագաքնելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե ինչու է բենզինի գինն ԱՊՀ և ԵԱՏՄ բոլոր երկրների համեմատությամբ ամենաթանկը Հայաստանում:

«Հայաստանը ավելի հեռու է, երբ ռուսական բենզինը բերում եք Հայաստան, ավելի թանկ է լինելու: Ախր պարզ մաթեմատիկա է: Անհնար է Ռուսաստանից բերվող բենզինը ՀՀ-ում լինի ավելի էժան:

Հիմա էլ բերում են Ռումինիայից, Իտալիայից: Ասենք՝ Ռումինիայից ո՞նց բենզին բերենք Հայաստան, որ ավելի էժան լինի: ԵՄ-ում հարկերը բարձր են, բենզինի գինը ավելի բարձր է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրականում Իրանում ավելի էժան է, բայց բերելու դեպքում այն ևս թանկանում է:

Related posts

Կանարյան կղզիներում միգրանտներին տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր

Բախվել են մեքենաներ․ կա 7 վիրավոր, բոլորը երեխաներ են

Ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ձորն է ընկել