Բելառուսի և Հայաստանի դիվանագետները Մինսկում քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր

Բելառուսի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովը Մինսկում հանդիպել է Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանի հետ՝ հայտնել են Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Նշվում է, որ դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր և համատեղ ինտեգրման կառույցներում փոխգործակցության հեռանկարները։

«Հայկական կողմին է փոխանցվել Բելառուսի ԱԳՆ համապատասխան նոտան», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերի, ընդգծվել են երկու ժողովուրդների բարեկամական կապերը:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել