Բաքվում Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա են հանձնել՝ Կիևում Ադրբեջանի դեսպանության վրա հարվածի պատճառով

Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան բողոքի նոտա են հանձնել:
Նոյեմբերի14-ին Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին, ինչի հետևանքով լրջորեն վնասվել են նաև Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանությունը և դիվանագիտական ներկայացուցչության հարակից տարածքը, աշխատակիցների շրջանում վիրավորներ չկան: Ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին հակասող հրթիռային նման հարձակումներ տեղի են ունեցել նաև նախկինում։
Միջադեպից հետո ռուսական ТАСС գործակալությունը, վկայակոչելով իր ռազմական աղբյուրը, գրել է՝ Կիևում Բաքվի դեսպանությանը հասցված վնասի տեսանյութի ուսումնասիրությունը փաստում է, որ շենքի վրա ընկել է ուկրաինական Patriot համակարգի զենիթային հրթիռը: Մոսկվան դեռ պաշտոնապես չի արձագանքել տեղի ունեցածին:

Related posts

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների նորանշանակ ԱԳ նախարարի հետ