Բաքվում պահվող անձանց՝ հնարավորինս շուտափույթ ազատ արձակումը ևս մի քայլով կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. Միրզոյան

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Պահվող անձանց, գերիների վերաբերյալ մեր դիրքորոշումը նույնն է: Ես գերադասում են այստեղ բարձրաձայն և հրապարակային չխոսել, աշխատել: Երբ արդյունք է լինում, ամբողջ հանրությունը տեղեկացվում է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի հարցին, թե ինչ փուլում են այս մասով աշխատանքները:

«Մենք ողջունում ենք վերջին 4 գերիների ազատ արձակումը, և վստահ ենք, որ բոլոր մնացած պահվող անձանց՝ հնարավորինս շուտափույթ ազատ արձակումը ևս մի քայլով կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը:

Մենք  Ադրբեջանի հետ աշխատում ենք այս ուղղությամբ, նաև առաջին հերթին Ադրբեջանի գործընկերների հետ ենք խոսում այս մասին: Այս պահին արդյունք չկա:

Կրկին՝ սա այն հարցն է, որ կա՛մ կա արդյունք, կա՛մ չկա: Աշխատում ենք, սա չի կարող վերանալ մեր օրակարգից»,- ասաց նա:

Related posts

Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը