Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը. նա և փաստաբանը բողոք են ներկայացրել

Բաքվի ռազմական դատարանում ապրիլի 29-ին շարունակվել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ռուբեն Վարդանյանը և փաստաբան Աբրահամ Բերմանը բողոքարկում են ներկայացրել դատավորների կազմի դեմ: Բողոքը հիմնավորելիս Բերմանը նշել է նախորդ դատավարություններին ներկայացված իր բազմաթիվ միջնորդությունների մերժումները, ինչպես նաև այն, որ նրանք մինչ այժմ հնարավորություն չեն ունեցել ամբողջությամբ ծանոթանալու դատական նիստերի բոլոր արձանագրություններին։

Դատարանը բողոքարկումը մերժել է: Այնուհետ հարցաքննվել է մի քանի վկա:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 6-ին։

Related posts

Թավրիզի նավաթավերամշակման գործարանը չի տուժել իսրայելական հարվածների հետևանքով

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՌԴ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Բաքվին՝ իր քաղաքացիներին Իրանից տարհանելու համար