Բացվել է Թուրքիայի 2-րդ ամենամեծ օդանավակայանը

Թուրքիայի զբոսաշրջային Անթալիա քաղաքում բացվել է երկրի երկրորդ ամենամեծ օդանավակայանը։ Նշվում է, որ այն համարվում է երկրորդը Ստամբուլի օդանավակայանից հետո։

Իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, ինչի արդյունքում տարածքի մակերեսը 90.143 քառակուսի մետրից ընդլայնվել է մինչև 224.000 քառակուսի մետրի։

Մասնավորապես 1.4 մլն քմ տարածքով ավելացվել է ինքնաթիռների կայանատեղիների վայրը՝ դրանց թիվը հասցնելով 202-ի։ Նշվում է, որ Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն մարդու։

Օդանավակայանի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Related posts

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին

Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը