Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ

Հուլիսի 23-ին Քրեական ոստիկանները Դիլիջան քաղաքի հասցեներից մեկում հայտնաբերել, սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա և Երևանի բնակիչ 27-ամյա երկու տղամարդու։

Նույն օրը  հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպից հետո, ՆԳՆ ոստիկանության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել էր դեպքի մասնակից անձանց ինքնությունը: 1 անձ ձերբակալվել և ներկայացվել էր նախաքննական մարմին:

Հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է:

Related posts

Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. Պապոյան

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում