Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ20 հավաքականը հաղթել է Վրաստանին

Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը սկսել է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում: Այդ մասին հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։

Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 49-46 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին: Դա հավաքականի պատմության մեջ առաջին հաղթանակն է եղել B դիվիզիոնում:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը եղել է Անի Մկրտչյանը՝ վաստակած 14 միավորով: Նա նաև 15 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և իրականացրել 3 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 11-ին` մրցելով Իսրայելի հետ:

Related posts

Նիկոլ Փաշինյանը կստանա Հեսսենի խաղաղության մրցանակը

ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը

Ռուսաստանն ընտրություններից առաջ վաղաժամ քվեարկություն է անցկացնում Ուկրաինայի օկուպացված շրջաններում