Բանակցություններ են ընթանում Հայաստանում ատոմային էներգաբլոկներ կառուցելու շուրջ․ Օվերչուկ

Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկներ կառուցելու հարցով հայկական և ռուսական կողմերը բանակցությունների մեջ են։Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստին այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետն ընդգծեց՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում չափազանց կարևոր թեմա է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցությունը։

«Մենք շնորհակալ ենք, որ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման վերաբերյալ որոշում կայացվեց, և որպես իրագործող սահմանվել է ռուսական ընկերությունը։ Ինչ վերաբերում է նոր ատոմային էներգաբլոկներին, ապա դրա վերաբերյալ նույնպես բանակցություններ են ընթանում»,- ասաց Օվերչուկը։

Related posts

Դատախազության աշխատողի օրվա առթիվ հեռուստաաշտարակի էկրանին ցուցադրվում է դատախազության տարբերանշանը

Միացյալ Նահանգները կոչ է արել ՄԱԿ-ի երկրներին ֆինանսավորել Խաղաղության խորհուրդը՝ UNRWA-ի փոխարեն

Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո