Բանակի արդիականացման հարցում Հայաստանը ՌԴ-ի հետ ունի կոնկրետ պայմանավորվածություններ

Հայաստանի Հարապետության կառավարության կարևոր անելիքներից մեկը կա և մնում է զինված ուժերի բարեփոխումներն ու արդիականացումը: Այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ունեցած ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պիտի նկատեմ, որ բանակի բարեփոխման մեր օրակարգը որոշ ուժեր փորձում են ներկայացնել որպես վկայություն ագրեսիվ քաղաքականություն որդեգրելու և պատերազմ սկսելու մեր մտադրության կամ որոշման: Սա իրականության հետ որևէ կապ չունի, որովհետև Հայաստանը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու, սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու լեգիտիմ և սահմանադրական նպատակով»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝զինված ուժերում կառավարության նպատակն է իրականացնել շարունակական բարեփոխումներ, որոնք կապահովեն զինված ուժերի կողմից սահմանադրական առաքելության կատարումը: «Հայաստանը տարածքներ նվաճելու, պատերազմ սկսելու որևէ մտադրություն չունի»,- նշեց վարչապետը:

Նա շեշտեց, որ բանակի արդիականացման գործում կարևորում են Հայաստանի ռազմակավարական դաշնակից Ռուսաստանի հետ համագործակցությունը՝ արձանագրելով, որ Ռուսաստանի հետ արդեն իսկ կան կոնկրետ պայմանավորվածություններ:

Related posts

Ռիսկային սցենարներից մեկի դեպքում տնտեսական աճը 5,1-ի փոխարեն կարող է լինել 1,3 տոկոս. Վահե Հովհաննիսյանը՝ Իրան-Իսրայել բախման հնարավոր ազդեցության մասին

Ինչ վնասներ են եղել հունիսի 14-15-ը ուժեղ քամու, անձրևի և կարկուտի հետևանքով. ՆԳՆ-ն տվյալներ է հրապարակել

Ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից