Բայրամովը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Ջեյհուն Բայրամովն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ։ Ընդգծվել է, որ միջուկային օբյեկտների շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է։

«Նշվել է, որ կարևոր է առկա խնդիրները լուծել միայն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, երկխոսության և դիվանագիտության միջոցով: Ընդ որում՝ ընդգծվել է, որ ցանկացած երկրի կողմից Ադրբեջանի տարածքի օգտագործումը երրորդ երկրի, այդ թվում՝ հարևան և բարեկամ Իրանի դեմ, անհնար է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Related posts

Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի

Քննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը

Այս տարի վերջապես արձանագրվել է, որ ՔԿՀ-ներում իրենց պատիժը կրող անձանց թիվը ավելին է, քան կալանավորված անձանց թիվը. Ջուլհակյան