Բայրամովը կրկին դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից

Հասարակությունը պարբերաբար տեղեկացվում է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջնահերթությունների մասին։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից:

Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ «բաց հարցերի թիվը զգալի նվազել է»։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, թե իբր ՀՀ Սահմանադրության մեջ դեռ մնում է «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջը»։

«Լիարժեք խաղաղության հասնելու համար այս գործոնը պետք է վերացվի», – հավելել է Բարամովը:

Related posts

Սուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել է քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դի

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան