Բախվել են մարդատարն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է, մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 17-ին մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Սարալանջի փողոցում՝ «HOT» փաբի մոտ, բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Տիգրան Զոհրաբյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան և 43-ամյա Աշոտ Մուրադյանի վարած «Kawasaki» մակնիշի մոտոցիկլը։

shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել