Բագրատ Սրբազանը 1 ժամ ժամանակ տվեց Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու։

Այս մասին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ընթացքում ասեց Բագրատ Սրբազանը։

«Մենք եկել ենք մի պահանջով, եկել ենք պատասխան պահանջելու ՀՀ կառավարության ղեկավարից, որ շարունակաբար այցելել է մեր համայնքներ, դժբախտաբար ստել, խաբել, մոլորացրել և հետո ահաբեկել և սպառնացել ժողովրդին։ Մենք եկել էինք այդ սպառնալիքի  պատասխանը պահանջելու։ Մենք հստակ ու արժանապատիվ խաղաղություն ենք ուզում»,-ասել է նա։

«Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու։

Մեկ ժամվա ընթացքում ես պատրաստ եմ հանդիպել և քննարկել Նիկոլ Փաշինյանի հեռացման պայմանները։ Դուք այլևս ՀՀ-ում որևէ ձևի իշխանություն չունեք։ Ձեր հրաժանականով կվերադարձնեք Հայոց եռատոնը, որը գողացել եք այս ժողովրդից»,-ասել է Բագրատ Սրբազանը։

Related posts

Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

«Միլպետներ» են պաշտոնանկ եղել․ կան նոր նշանակվածներ

Դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը դասից փախչելիս պատուհանից ցատկելու հետևանքով ստացել է փայծաղի պատռվածք