Բագրատաշենի սահմանային անցակետում նոր կամրջի կառուցման աշխատանքներն ավարտվում են

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ Բագրատաշենի սահմանային անցակետում նոր
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ Բագրատաշենի սահմանային անցակետում նոր կամրջի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են։

Կառույցը բաղկացած է իրարից 1 մետր հեռավորության վրա գտնվող երկու զուգահեռ կամուրջներից։
Ավարտվել են հիմքերի հորատման, հիմքերի և հենապատերի ամրանավորման և բետոնացման, թունելային անցումների բետոնացման աշխատանքները: Կամուրջների 50 նախալարված ամրաններով հեծանները տեղադրված են, ընթացքի մեջ են մակերեսի ամրանավորման և բետոնացման աշխատանքները։ Երկու կամուրջների մակերեսներն ավարտական փուլում են։ Ծրագրի ավարտին մնացել են իրականացնել արգելափակոցների տեղադրման, մայթերի կառուցման, կամուրջների և մոտեցնող ճանապարհների ասֆալտապատման ու գծանշման աշխատանքները։
«Բարեկամություն» անունը ստացած կամուրջը հայ-վրացական համատեղ ծրագիր է, որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների կողմից։
Բագրատաշենի սահմանային անցակետում նոր կամրջի կառուցման ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Related posts

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները