Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել․ մանրամասներ

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 12-ին Բագրատաշենի սահմանային անցակետում Արտաշատի բաժնի ծառայողներին ինքնակամ ներկայացել և Արտաշատի բաժին է տեղափոխվել 30-ամյա Գուրգեն Բ.-ն: Նա նոյեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 525-րդ (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալը) հոդվածի 5-րդ մասի մեղադրանքով: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Related posts

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

COP17-ի հյուրընկալումը Հայաստանի համար ինքնանպատակ չէ․ Արարատ Միրզոյան

Մենք այլևս սպասելու ժամանակ չունենք, պետք է խոսքերից անցնել գործի․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացմանը