Բաբկեն Թունյանը, Սերգեյ Բագրատյանը և Գեղամ Մանուկյանը Սոֆիա կգործուղվեն

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) Մշտական hանձնաժողովի նիստին և ՍԾՏՀ ԽՎ 66-րդ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին մասնակցելու համար նոյեմբերի 22-25-ը Սոֆիա (Բուլղարիայի Հանրապետություն) կգործուղվեն վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, պատգամավոր Բաբկեն Թունյանը, պատվիրակության անդամներ, պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Գեղամ Մանուկյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի առաջատար մասնագետ Աննա Հովակիմյանը (նոյեմբերի 23-25-ը):

Համապատասխան կարգադրությունը ստորագրել է Ազգային ժողովի նախագահը։

Related posts

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով

ԿԸՀ-ն բավարարել է Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը